Թրամփը Ռուսաստանի հետ վերջնագրի խաղ է խաղում. 50 օ՞ր, թե՞ 10՝ սոցիալական ցանցերում գրել է ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը։ «Նա պետք է հիշի երկու բան. 1. Ռուսաստանը Իսրայել կամ նույնիսկ Իրան չէ։ 2. Յուրաքանչյուր նոր վերջնագիր սպառնալիք է և քայլ դեպի պատերազմ։ Ոչ թե Ռուսաստանի և ՈՒկրաինայի միջև, այլ՝ իր սեփական երկրի հետ»,- սպառնացել է Մեդվեդևը:               
 

Հայոց բանակը պետք է լինի տարածաշրջանում ամենաինտելեկտուալը

Հայոց բանակը պետք է լինի տարածաշրջանում ամենաինտելեկտուալը
19.07.2019 | 20:55

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ուզում է, որ հայկական բանակը լինի տարածաշրջանում ամենաինտելեկտուալը: Հուլիսի 19-ին Զինված ուժերի սպաների ու կուրսանտների հետ հանդիպման ընթացքում նա ասել է. «Զինվորի ծառայության ժամկետն ինչ-որ առումով նաև ուսումնառության ժամկետ է: Մեր կառավարության կարևոր առաջնահերթություններից մեկն այն է, որ զինվորի ուսումնառության այս շրջանը մենք առավելագույնս արդյունավետ օգտագործենք, որպեսզի զինվորը ծառայությունից զորացրվելիս շատ ավելի բարձր ինտելեկտուալ մակարդակ ունենա, քան մինչև ծառայության զորակոչվելը: Հայոց բանակը պետք է լինի տարածաշրջանի ամենաինտելեկտուալ բանակը»:


Վարչապետը նշեց, որ հայոց բանակը հիմնական տեղն է, որտեղ քաղաքացիներին սովորեցնում են հաղթելու արվեստն ու հմտությունները: «Ես համոզված եմ, որ ձեզնից յուրաքանչյուրի մեջ կա հաղթողի տաղանդ, և Հայոց բանակը պետք է ձեզ օգնի այդ տաղանդը զարգացնել»,- նշեց վարչապետը:


Հանդիպմանը ներկա էին նաև ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը և ՀՀ ԶՈՒ Գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանը:

Դիտվել է՝ 3294

Մեկնաբանություններ